Բագրատ Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի հետ շարունակվում է փակ ձևաչափով

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

Բագրատ Սրբազանի հանդիպումը քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվում է փակ  ձևաչափով: Բագրատ Սրբազանը խնդրեց, որ լրագրողները իրենց հուզող հարցերը քննարկումից հետո ուղղեն մասնակիցներին։

«Այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված։ Հիմա մենք պետք է քննարկենք ոչ թե հետևանքները, այլ պատճառը, որը նստած է Հանրապետության հրապարակի իր աշխատասենյակում։ Մենք նպատակ ենք դրել վերացնել այդ պատճառը: Իշխանության վերացման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակում»:

Նշենք, որ նա նախօրեին հանդիպել էր բժիշկների, դասախոսների հետ:

Իսկ այսօր նախատեսված է հանդիպում մշակույթի գործիչների հետ՝ ժամը 14։00, Անի Գրանդ հյուրանոցում։