Սփյուռքից մեծ աջակցություն կա. Բագրատ Սրբազան
Սփյուռքի տարբեր ներկայացուցիչներ իրենց աջակցությունն ու օգնությունն են հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը։ Այս մասին լրագրողներին ասաց ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը։
«Շատ մեծ աջակցություն կա»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ անուններ չնշելով, քանի որ, իր խոսքով, իրավասություն չունի։
Բագրատ Սրբազանն անդրադառնալով Բաքվի բանտերում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքի ժամկետը երկարաձգելուն, ասաց․ «Դա մեծ դժբախտություն է։ Այս իշխանության հերթական անկամությունը։ Այս մարդիկ ոչ ամոթ ունեն, ոչ հասկացողություն։ Այնպես չէ, որ անակնկալ էր, խնդիր այն է, թե մեր պետության այս ղեկավարությունն ինչ է անում»։

