Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցեցի տղամարդկանց հետ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը այսօր առավոտյան ժամանել է Կիրանց։ Նա գյուղի դպրոցում փակ հանդիպում է անցկացնում Կիրանցի բացառապես տղամարդկանց հետ։ Այս մասին հայտնել են Կիրանցի բնակիչները։
Հանդիպմանը արգելվել է հանդիպմանը լրատվամիջոցների մուտքը։
Հիշեցնենք, որ մայիսի 16-ից կիրանցեցիները փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը: Նրանք դժգոհ են երկու օր առաջ հրապարակված սահմանազատման արդյունքներից: Նրանք պնդում էին, որ գյուղի մի հատվածը, որն ունի ռազմավարական նշանակություն, այդ որոշման իրագործմամբ կանցնի Ադրբեջանին։

