Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Իրակլի Կոբախիձե
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է հայտնում նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։ Այդ մասին հայտնում է interpressnews.ge-ն:
Նրա խոսքով, Վրաստանը ողջունում է այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա սկսվել է պետական սահմանի սահմանազատման գործընթացը, ինչը հիմք է տալիս երկու պետությունների միջև խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը։
«Մենք բազմիցս ասել ենք և ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ Վրաստանը պաշտպանում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության բանաձևը և միշտ իր պատրաստակամությունն է հայտնում նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կառուցողական համագործակցության խթանման գործընթացին։ Մենք ողջունել ենք այն փաստը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա սկսվել է պետական սահմանի սահմանազատման գործընթացը, ինչը հիմք է տալիս երկու պետությունների միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Վրաստանն իր հերթին պատրաստ է շարունակել նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը։

