Բրյուսովի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը համալսարանի իր առանձնասենյակի պատշգամբից նկարելով սպառնում է դասադուլ անող ուսանողներին (տեսանյութ)
Սա իշխանությունների բերածո, Բրյուսովի ոչ լեգիտիմ ռեկտորն է՝ Դավիթ Գյուրջինյանը։ Բրյուսովի զավթում օպերարացիան կազմակերվել էր նաև սրա համար՝ ունենանալու մի տեղապահ-հանձնակատար, որը Բրյուսովը կմաքրի ընդդիմադիր դասախոսներից, բուհի դռները կփակի ուսանողների առջև, նաև հարկ եղած դեպքում, աշխատասենյակի պատշգամբից ծիկրակելով, կնկարի ու 37թվի հանգույն «անհնազանդ» ուսանողների դոսյե կհավաքի իր ու հավանաբար ԱԱԾ համար։
Նողկալին մեղմ բառ է զգացումներս արտահայտելու համար։ Այսպիսի որակների վրա է հենվում, ավելի շուտ՝ երերում իշխանությունը․․․
Գալու է սանիտարիայի ժամանակը, գալու է մաքրվելու ու մեզ գտնելու ժամանակը, գալու է բարոյալան մարդկանց ժամանակը․ երկիրը տիղմից ու վարձկաններից մաքրելու ժամանակը․․․
ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

