Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք․ ցուցաբերվում է բուժօգնություն․ փաստաբան

Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։

Այդպիսի ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։

Այս մասին տեղեկացնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։