Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ․ GALLUP
ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պատրաստ չէ ադրբեջանցիների հետ համակեցության։ Այդ մասին են վկայում ապրիլի 22-25-ը «GALLUP International Association»-ի իրականացրած հարցման արդյունքները։ Դրանց մասնակցել է 1100 մարդ:
Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե պատրա՞ստ են համակեցության ադրբեջանցիների հետ, եթե միջազգային կառույցներով երաշխավորվի խաղաղությունն ու անվտանգությունը:
Հարցվածների 6.2 տոկոսը ասել է միանշանակ այո, 9.6 տոկոսը՝ ավելի շուտ այո, 6.1 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 75.5 տոկոսը՝ միանշանակ ոչ, 2.4 տոկոսը դժվարացել է պատասխանել:

