ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ․ Վարդապետյան
Երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի միջնորդությամբ հանդիպումներ եմ ունեցել Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ։ Այս մասին հայտարարեց Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով Բաքվում գերության մեջ պահվող հայ ռազմագերիների վերադարձի մասին հարցին։
«Այս քննարկումներն այլևս հրապարակային չեն։ Մեր միջազգային գործընկերների հետ հանդիպումների ժամանակ այս հարցերը պարբերաբար բարձրաձայնում ենք։ Մեկ շաբաթ առաջ շատ բարձրաստիճան ներկայացվածություն ունեինք դատախազների, մոտ 30 դատախազ եվրոպական 11 երկրներից իմ հրավերով այցելել են ՀՀ։ Գործերից մեկով ՌԴ-ում ադրբեջանցի բլոգեր ձերբակալվեց, որը կրկին մեր հարցման արդյունքում էր, բայց դա պատշաճ իրավական ընթացակարգ չստացավ, քաղաքական գործընթացներ սկսվեցին, մեզ ժամանակ չտրվեց ներկայացնելու փաստաթղթերը, հետո՝ փորձեցին մանիպուլացնել»,- ասաց նա։
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հիշեցրեց նաև Բաքվում գերության մեջ պահվող՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաբերյալ։

