Այդ 8 գյուղերի հանձնումը ՀՀ դիմադրողականությանն ուղղված լրջագույն հարված է լինելու․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)

«Դիվանագետների համահայկական խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնած «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկմանը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Տավուշի 8 գյուղերի հանձնման գործընթացը փաստացի ՀՀ-ին զրկում է կենսունակությունից, և ոչ միայն այսօրվա իշխանությունների պարագայում, այլև առհասարակ սա դառնալու է լրջագույն խնդիր նաև հետագա տասնամյակներում բոլոր այն իշխանությունների համար, որոնք իշխանության պատասխանատվություն են փորձելու կրել:

Մանրամասները՝ տեսանյութում