ՀԱՊԿ-ը պատրաստվում է աշնանային զորավարժությունների
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստվում է աշնանային համատեղ զորավարժություններին Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի քարտուղար Վլադիսլավ Շեգրիկովիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«ՀԱՊԿ միացյալ շտաբի առաջնահերթ խնդիրներն են նաև համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների որակյալ նախապատրաստումն ու հաջող իրականացումը, ներառյալ համատեղ և հատուկ վարժանքները, որոնք նախատեսված են այս տարվա աշնանը Ղրղզստանի, Ղազախստանի և Տաջիկստանի տարածքում»,-ասել է նա։

