Տիգրանաշենի ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին

Քիչ առաջ իրավիճակը կտրուկ լարվեց Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածում։

Ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման ենթարկեցին դաշնակցական Գերասիմ Վարդանյանին։ Հիշեցնենք, որ այստեղ քաղաքացիներն հաջակցություն Տավուշի, փակել են ճանապարհը։

Քաղաքացիների հետ են նաև ԱԺ պատգամավորներ Արթուր Սարգսյանը և Աղվան Վարդանյանը։