Պուտինն ասել է, թե Ուկրաինան ինքը պետք է որոշի՝ որ երկրների հետ է շփվելու, և արդյո՞ք դրանք կլինեն Ռուսաստանը և Բելառուսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ուկրաինան ինքը պետք է որոշի, թե որ երկրների հետ է շփվելու, և արդյոք դա կլինի Ռուսաստանը և Բելառուսը։ Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Թող իրենք որոշեն»,- ասել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերից հետո, ով կարծիք է հայտնել, որ Ուկրաինան շուտով խելքի կգա և կհասկանա, թե որտեղ է իր երջանկությունը։