Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է դատապարտյալների մոբիլիզացիայի մասին օրինագծերը
«Դատապարտյալների մոբիլիզացիայի մասին» օրինագիծն առաջարկում է հնարավորություն տալ ծառայելու ոչ ծանր մեղադրանքներով ազատազրկվածներին, հայտնում է «Ուկրինֆորմ»-ը՝ մեջբերելով «Գոլոս» խորհրդարանական խմբակցության ժողովրդական պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքերը։
Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ աջակցել է նաև մոբիլիզացիայից խուսափելու համար Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություններ կատարող օրինագծին, ասել է Ժելեզնյակը։ Դա պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով։

