Գավառական ստալինիզմի հերթական դրսևորումը

Քաղբանտարկյալ Գագիկ Սարգսյանի որդուն, Արամ Սարգսյանին ազատել են ԲՏԱ կոչվող նախարարությունից։ Սա հիշեցնում է անցյալ դարի 30-ական թվականների «ժողովրդի թշնամիների» հարազատների հերթական հետապնդումները, ինչպես երկու տարի առաջ, ԿԲ-ից ազատեցին քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի եղբորը, Արա Չալաբյանին։Սա գավառական ստալինիզմի հերթական դրսևորումն է։

Ա՛յ, եթե Արա Չալաբյանն ուրանար հարազատ եղբորը, իսկ Արամ Սարգսյանը հարազատ հորը և քծնեին վարչապետ-դավաճանին, ինչպես Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ապա նրանք ոչ թե կազատվեին աշխատանքից, այլ կնշանակվեին բարձր պաշտոնների՝ նախարար, դատավոր, ԱԺ խոսնակ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից