Խոշոր վթար Բաքվում. կան զոհեր

Բաքվի Յասամալի շրջանում տեղի է ունեցել խոշոր ճանապարհատրանսպորտային պատահար, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ավտոշուկայից ոչ հեռու։

Chevrolet մակնիշի մարդատար մեքենան բախվել  է բեռնատարին։ Մարդատար մեքենան սկզբում հարվածել է էլեկտրասյանը, իսկ հետո բեռնատարին։

Միջադեպի հետևանքով զոհվել են մարդատարի վարորդն ու ուղևորը, երկու հոգի ծանր վնասվածքներ է ստացել։ Մարդատար մեքենան խիստ վնասվել է։

Պարզվում են միջադեպի հանգամանքները։