Հասարակությունը պետք է մերժի պոպուլիզմն ու արկածախնդրությունը, օտարներին ապավինելու մոլուցքն ու «փրկիչների» փնտրտուքը

Ես հավատում եմ, որ նպատակային պայքարով, ռեալիստական օրակարգով ու մոտեցումներով կարող եք Հայաստանը զերծ պահել զարհուրելի և նվաստացուցիչ լուծումներից: Բայց դրա համար հասարակությունը պետք է մերժի պոպուլիզմն ու արկածախնդրությունը, օտարներին ապավինելու մոլուցքն ու «փրկիչների» փնտրտուքը: Ինչպիսին էլ լինեն արտաքին և ներքին լուծումները, երկու հանգամանք անտեսել չենք կարող՝

ա) Հայաստանն այլևս չի կարող լինել այն, ինչ էր 2018-ից առաջ,

բ) Հայաստանն այլևս չի կարող լինել այն, ինչ էր 44-օրյա պատերազմից առաջ:

Բոլորիդ հրավիրում եմ հանրահավաքի՝ ապրիլի 6-ին, ժամը 18:00-ին, Ազնավուրի անվան հրապարակում (Կինո Մոսկվայի հարևանությամբ):

Հայաստանն արժանի է ունենալ արժանապատիվ իշխանություն:

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան էջից