Տաջիկստանի ԱԳՆ-ն կեղծ է որակել ՌԴ-ում ահաբեկչությանն իր քաղաքացիների մասնակցության լուրը

Տաջիկստանի ԱԳՆ-ն կեղծ է որակել Մոսկվայում ահաբեկչությանն իր քաղաքացիների մասնակցության մասին տեղեկատվությունը.

«Տաջիկստանը ՌԴ-ից տեղեկատվություն չի ստացել Մերձմոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությանը Տաջիկստանի քաղաքացիների մասնակցության մասին»,- ասվում է այդ երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ավելի վաղ լուրեր տարածվեցին, թե Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչության մասնակիցները 6-ն են եղել, Տաջիկստանի քաղաքացիներ։