Մակրոնը պատրաստվում է Պուտինի հետ մենամարտի. Էմանուել Մակրոնի լուսանկարիչն Ինստագրամում լուսանկարներ է հրապարակել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի լուսանկարիչն ինստագրամում լուսանկարներ է հրապարակել՝ երկրի ղեկավարի բռնցքամարտով զբաղվելու ընթացքից:

Ֆրանսիացի քաղաքական գործիչ, «Patriots» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոտը ծաղրել է նախագահ Էմանուել Մակրոնին  լուսանկարի համար։ Քաղաքական գործչի խոսքով, Մակրոնը պատրաստվում է մենամարտի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Մակրոնը ցանկանում է կռվել Պուտինի հետ, դրա համար էլ պատրաստվում է»,- gazeta.ru-ի հաղորդմամբ, X սոցիալական ցանցում գրել է նա՝ ծաղրելով Մակրոնին։