Եղիազար Վարդանյանը նշանակվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 21-ի նիստում որոշեց Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը որոշում է.
Եղիազար Վարդանյանին նշանակել քաղաքաշինության կոմիտեի նախագահ։
Եղիազար Վարդանյանը 2020 թվականից զբաղեցնում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտորի պաշտոնը։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Լոռու մարզի Հագվի բնակավայրի նորակառույց մոդուլային դպրոց, որտեղ կատարված աշխատանքներից դժգոհ էր մնացել:
Ցնցուղի ու կախիչների հայտնի պատմությունից հետո հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ազատվել էին պաշտոններից:

