Թուրքիայի ԱԳՆ-ը Ղրիմի հարցով հերթական հակառուսական հայտարարությունն է արել

Թուրքիայի ԱԳՆ-ը Ղրիմը Ռուսաստանի կազմ ներառելու 10-րդ տարվա կապակցության հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և չի ճանաչում Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին։

Հայտարարության մեջ նշվել է, թե Ռուսաստանի քայլերը միջազգային իրավունքի խախտում են, և 10 տարի առաջ մարտի 16-ին տեղի է ունեցել Ղրիմի միացման հարցով հանրաքվեն անօրինական է։