Ֆրանսիայի հրապարակից անհետացել է Արցախի դրոշը․ քաղաքապետարանը տեղյակ չէ

Ֆրանսիայի հրապարակից` Ռոդենի արձանի մոտից անհետացել է Արցախի Հանրապետության դրոշը, որը տեղադրվել էր դեռ 2022 թվականի ապրիլի 5-ին՝ «Դիմադրության» շարժման անդամների կողմից: Այս մասին տեղեկություն են տարածել լրատվամիջոցները։
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը նշել է, տեղյակ չեն, թե ուր է անհետացել դրոշը։

Ըստ 24news-ի՝ Երևանի քաղաքապետարանն իրենց կողմից դրոշի հեռացումը բացառել է․ «Այդ դրոշը մենք չէինք տեղադրել, հեռացնելու հետ էլ կապ չունենք»,- ասաց մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը, հավելելով, որ գովազդի վարչության պետն էլ իր հերթին նշել է, որ որևէ առնչություն չունեն: