Փաշինյանը պատվիրակություն է գործուղում ԱՄՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 4-ին, որոշում է ստորագրել։
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
- Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2024 թվականի մարտի 6-9-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Վաշինգտոն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
- Պատվիրակության անդամների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Ռաֆայել Գևորգյանինը, Արթուր Մայսուրյանինը և Ժակ Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջոցների հաշվին․
2) Գրիգոր Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին․
2 3) Ներսես Զեյնալյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին․
4) Մեսրոպ Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի միջոցների հաշվին։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պարտականությունները կատարողին՝ եռօրյա ժամկետում ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի»:

