ԱՄՆ-ն հարվածներն է հասցրել Իրաքում և Սիրիայում իրանական թիրախներին՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման

Ամերիկյան ինքնաթիռները սկսել են հարվածներ հասցնել Իրաքում և Սիրիայում իրանական կազմավորումների թիրախներին` ի պատասխան հունվարի 28-ին Հորդանանում գտնվող բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակմանն, որի հետևանքով զոհվեել են երեք ամերիկացի զինվորականներ:

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում՝ ի պատասխան Հորդանանում ամերիկյան ռազմական օբյեկտի վրա հարձակման։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաալիքը՝ հղում անելով Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչին։

Իր հերթին, Al Jazeera հեռուստաալիքը հայտնել է, որ ռմբակոծվել են Իրաքի հետ սահմանին գտնվող արևելյան Դեյր էզ Զոր նահանգի Բու Քեմալ քաղաքի արվարձանները։

Միևնույն ժամանակ, Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է սիրիա-իրաքյան սահմանի Ալ-Քաիմ անցակետի մոտ պայթյունների մասին: