Վրաստանը հայտարարել է Լարսի այլընտրանքային երթուղու ավարտի նոր ժամկետի մասին

Վրաստանը հայտարարեց Լարսի այլընտրանքային երթուղու ավարտի նոր ժամկետի մասին` 2025 թ․, որը նախկինում սպասվում էր 2024թ.-ին

Խոսքը Գուդաուրի-Կոբի շրջանցիկ ճանապարհի Կրոս լեռնանցքի տակով 9 կմ երկարությամբ թունելի մասին է։ Նախագիծը բաժանված է երկու տրանշի, դրա իրականացումը փուլային է լինելու, հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Ներկայիս ճանապարհի երկարությունը 34 կմ է, նոր երթուղին այն կկրճատի 11 կմ-ով։