Գագիկ Հակոբյան․ զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ մարտընկերներին շրջափակումից դուրս բերելիս
Գագիկ Արսենի Հակոբյան (1984-2023). Արցախի ՊԲ ավագ ենթասպա:
Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Սոս գյուղում: Հայրը` Արսեն Հակոբյանը, զոհվել էր 1994-ին` առաջին արցախյան պատերազմում:
2009-23 թթ.` Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող, ավագ ենթասպա: Մասնակցել է քառօրյա և 44-օրյա պատերազմներին:
Զոհվել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Ասկերանի շրջանի Հարավ գյուղի դիրքերում` մարտընկերներին շրջափակումից դուրս բերելիս:
Ամուսնացած էր, ունի երեք երեխա:
Փա՜ռք հերոսին…
«Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից

