Հավատալը-չհավատալը ձեր իրավունքն է, բայց մենք որոշումներն ընդունում ենք ինքնուրույն․ ՀՌՀ նախագահ

Կասկած կա, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը չի աշխատում անկախ և որոշումները ինչ-որ չափով գալիս են վերևից: Այս մասին, այսօր՝ հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

«Պարզ է՝ հավատալը-չհավատալը ձեր իրավունքն է, բայց մենք որոշումներն ընդունում ենք ինքնուրույն: Ոչ մի կառույց Հայաստանում որևէ անգամ չի կանխորոշել մեր որոշումներն ու աշխատանքը: Իհարկե, փորձեր եղել են, վերջերս անգամ այդ փորձերը չկան, որովհետև բոլորը հասկանում են, որ դա առաջինը՝ արդյունավետ չի, երկրորդն էլ հակասում է այն արժեքներին, որոնք փորձում է որդեգրել մեր հանձնաժողովը»,-ասաց նա: