Ստոլտենբերգն Իրանին մեղադրել է տարածաշրջանի ապակայունացման մեջ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, մեկնաբանելով Հորդանանում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումը, ասել է, որ Իրանը «կապակայունացնի տարածաշրջանը»։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանը շարունակում է ապակայունացնել տարածաշրջանը, պատասխանատու է Կարմիր ծովում նավերի վրա հարձակվող ահաբեկիչներին աջակցելու համար: Իրանի վարքագիծը ցույց է տալիս, թե ինչպիսին է աշխարհն առանց կանոնների. անկանխատեսելի և վտանգավոր»,- ասել է նա:

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը կիրակի երեկոյան հայտնել է, որ կիրակի օրը Սիրիա-Հորդանան սահմանին գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է երեք ամերիկացի զինվոր և վիրավորվել 25-ը: Ազգային անվտանգության խորհրդի Ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ասել է, որ Միացյալ Նահանգները, անշուշտ, կպատասխանի Մերձավոր Արևելքում իր բանակի դեմ հարձակմանը և կընտրի դրա ժամանակն ու մեթոդը:

The Wall Street Journal-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ ԱՄՆ զինվորականները չեն կարողացել կանխել հարձակումը Մերձավոր Արևելքում գտնվող բազայի վրա, քանի որ շփոթել են թշնամու անօդաչու թռչող սարքը սեփական անօդաչու թռչող սարքի հետ: Հրատարակության տվյալներով՝ հակառակորդի անօդաչու թռչող սարքը մոտենում էր բազային ամերիկյան անօդաչու թռչող սարքի վերադարձի հետ միաժամանակ։

Հրատարակությունը գրում է, որ միջադեպի լույսի ներքո ԱՄՆ-ը դիտարկում է Իրաքում, Սիրիայում և Իրանում «գրոհայիններին» հարվածելու հնարավորությունը, թեև պաշտոնյաները խոստովանում են, որ Իրանի տարածքի վրա հարձակումները քիչ հավանական են թվում։