Իրանի արտգործնախարարը ժամանել է Պակիստան՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հունվարի 29-ի գիշերը ժամանել է Պակիստան՝ երկու երկրների միջև հարաբերությունների սրման ֆոնին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Աբդոլլահիանի այցը տեղի է ունենում Պակիստանի արտգործնախարար Ջալիլ Աբբաս Ջիլանիի հրավերով։

Իրանի ԱԳՆ ղեկավարը կհանդիպի Պակիստանի կառավարության պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի պաշտոնակատարի հետ՝ քննարկելու անվտանգությանը, տնտեսությանը և առևտրին վերաբերող հարցեր։ Հունվարի 22-ին կողմերը համատեղ հայտարարություն էին տարածել իրենց դեսպանների աշխատանքը վերսկսելու մասին։