Իրանի նախագահի այցն Անկարա երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջ է բացում․ Աբդոլահիան
Իրանի նախագահի պաշտոնական այցը Թուրքիա և այդ այցի արդյունքները Թեհրանի և Անկարայի միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության նոր էջ են բացում։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։
«Այդ ամաձայնագրերը երկկողմ հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականության շրջանակներում են, այդ թվում՝ առևտրի, ներդրումային, տնտեսական, մաքսային, արդյունաբերության, ազատ առևտրային գոտիների ընդլայնման, մշակութային, զբոսաշրջության, սահմանների անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Իրանի նախագահը այցով գտնվել է Անկարայում, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ Թեհրանն ու Անկարան համագործակցության 10 փաստաթուղթ են ստորագրել։

