Իրանի արտգործնախարարը ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածները Եմենին ռազմավարական սխալ է անվանել

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան, որոշելով հարվածել Եմենում հութիների թիրախներին, թույլ տվեցին ռազմավարական սխալ, ինչը հանգեցրեց տարածաշրջանում հակամարտությունն ընդլայնելու ռիսկին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Մերձավոր Արևելքի հարցով բաց բանավեճում։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգները, ինչպես նաև Միացյալ Թագավորությունը, ռազմավարական սխալ թույլ տվեցին, երբ ռազմական հարձակում գործեցին Եմենի վրա՝ վտանգելով ավելի լայն հակամարտություն տարածաշրջանում:

Մենք բոլորս հավատում ենք, որ ծովային անվտանգությունը կարևոր է համաշխարհային առևտրի համար: Միևնույն ժամանակ, անվտանգությունը փոխկապակցված հայեցակարգ է, և զարգացումներն ապացուցում են, որ Գազայում ցեղասպանության կասեցումը առանցքային է տարածաշրջանում կայունության վերականգնման համար»,- ասել է նախարարը։