Մենք՝ Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանը խաղաղության գործընթացում Ադրբեջանից ակնկալում է թաքնված տարածքային պահանջներ չունենալու երաշխիքներ և պատրաստ է փոխադարձաբար նույն երաշխիքը տալ Ադրբեջանին:

Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ ներկայացնելով, թե ուր է հասել «խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքը:

«Աշխատանքը հասել է մի տեղ, որ մենք Ադրբեջանից, Ադրբեջանը մեզնից լրացուցիչ երաշխիքներ ենք ուզում, որ մենք փոխադարձաբար միմյանցից թաքնված տարածքային պահանջներ ու նկրտումներ չունենք:

Դիվանագիտական տեքստերը միշտ տարբեր շրջադարձեր, ենթատեքստեր, տողատակեր են ունենում: Եվ մենք Ադրբեջանի, երևի Ադրբեջանն էլ՝ մեր, առաջարկների տողատակերում տարածքային պահանջների՝ եթե ոչ այսօր, ապա հետագա վտանգներ ենք տեսնում»,-ասել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում