Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի մուտքը օտարերկրյա զբոսաշրջիկների համար հունվարի 15-ից դառնում է վճարովի

Ստամբուլի Այա Սոֆիա մզկիթի (Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճար) մուտքը օտարերկրյա զբոսաշրջիկների համար հունվարի 15-ից դառնում է վճարովի։ Այդ մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսին Թուրքիայում որոշում էր ընդունվել Սուրբ Սոֆիայի քրիստոնեական տաճարը մզկիթի վերածել և այնտեղ մուսուլմանական պատարագներ սկսել: Մզկիթի մուտքն անվճար էր դարձել բոլոր այցելուների, այդ թվում՝ զբոսաշրջիկների համար։ Սակայն հունվարի 15-ից մզկիթ մուտքը անվճար կլինի միայն Թուրքիայի քաղաքացիների համար։