Իրանը մեծ ներդրում ունի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հասնելու գործընթացում․ Արարատ Միրզոյան

Իրանը մեծ ներդրում ունի Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հասնելու գործընթացում: Այս մասին Իրանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ժամանակ հայտնեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ինձ համար միայն հաճելի է խոսելը և կրկնելը Իրանի դերակատարության մասին:

Ես մի քանի անգամ առիթ ունեցել եմ, այդ թվում Երևանում և Թեհրանում ասել, որ այդ դերակատարությունը արդեն իսկ դրսևորվել է և շարունակվում է դրսևորվել:

Մենք քանիցս խոսել ենք Իրանի հստակ ուղերձների՝ Հայաստանի և Ադրբեջանի, Իրանի մոտեցումները խաղաղության, Իրանի հստակ դիրքորոշումը տարածքային ամբողջականության, Իրանի հստակ դիրքորոշումը սահմանների անձեռնմխելիության մասին, և սա թերևս լավագույնն է, որ այս պահին կարող է արվել խաղաղության գործընթացի համար»,- ասել է Միրզոյանը: