Թեհրանում տեղի կունենա միջազգային համաժողով Գազայի հատվածի իրավիճակի վերաբերյալ
Շաբաթ օրը Իրանի մայրաքաղաք Թեհրանում տեղի կունենա միջազգային համաժողով Պաղեստինի վերաբերյալ, որի նպատակն է Գազայի աջակցությունը և Իսրայելին ստիպելը, որ դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, տեղեկացրել է Tasnim-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նասեր Քանանին տեղեկացրել է, որ մեկօրյա համաժողովին կմասնակցեն կառավարական պաշտոնյաներ, նշանավոր քաղաքական և հոգևոր գործիչներ, մտավորականության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ ավելի քան 50 երկրներից։
«Մասնակիցները կքննարկեն Գազայում և Արևմտյան ափին պաղեստինցի ժողովրդի միջազգային աջակցության ուժեղացման պլանները, ճնշում կգործադրեն Իսրայելի վրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու և անկլավի շրջափակումը հանելու նպատակով, ինչպես նաև կաջակցեն միջազգային հումանիտար օգնության առաքմանը Պաղեստին»,- ավելացրել է նա։

