ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու մասին հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու գրությունը ստացա

Ստացել եմ ՝ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ-ն անհայտ ընկերությանը հանձնելու վերաբերյալ հաղորդմանս կապակցությամբ վարույթ չնախաձեռնելու վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գրությունը:

Որպես վարույթ չնախաձեռնելու հիմք նշվել է, թե իբր ներկայացրածս հաղորդումը հանցագործության վերաբերյալ տեղեկություններ չի պարունակում, դրանք ընդամենն իմ մտահոգություններն են:

Հիշեցման կարգով նշեմ, որ հաղորդումս վերաբերել է հետևյալ հանգամանքներին.

  1. «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, որի սեփականատերերն, ըստ ԶԼՄ-ների անհայտ են (մեկ այլ լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն հետախուզման մեջ են), ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» ՍՊԸ-ից ձեռք բերել՝ ՄՏՍ Հայաստան ՓԲԸ բաժնետոմսերի 100 տոկոսը:
  2. Ազգային անվտանգության ծառայությունն առաջին անգամ գործարքի կնքման վերաբերյալ տվել է բացասական կարծիք, քանի որ տեսել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, իսկ երկրորդ անգամ, չգիտես, թե ինչու տվել է դրական կարծիք, ինչի հիման վրա ՀՀ-ու գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը հանձնվու է անհասկանալի անձանց:
  3. Ըստ կարգի, գերիշխող դիրք զբաղեցնող ընկերությունը կարող է փոխանցվել միայն այնպիսի ընկերության, որն ունի կապի ոլորտում փորձառություն: Սակայն Կիպրոսում գրանցված՝ «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը, ոչ միայն կապի ոլորտում չունի փորձառություն, այլ գրանցվել է 2022 թվականին ու անհասկանալի է, թե ինչով է զբաղվում:

Հիմա ինքներդ գնահատեք, սրանք իմ մտահոգություննե՞րն են ընդամենը, թե հանցագործության մասին վկայող փաստական տվյալներ!

Վարույթ չնախաձեռնելը բողոքարկվելու է!

Փաստաբան Արմինե Ֆանյանի ֆեյսբուքյան էջից