Նորք-Մարաշը Սարալանջին կապող նոր ճանապարհը կառուցման փուլում է. այն կունենա 7 մետր լայնություն

Նորք-Մարաշը Սարալանջին կապող նոր ճանապարհի շինարարությունն ընթացքի մեջ է: Այս մասին զեկուցվել է այսօր՝ դեկտեմբերի 4-ին, Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Քարքարոտ ու անանցանելի այս հատվածը կդառնա շուրջ 1.4 կմ երկարությամբ ու 7մ լայնությամբ ժամանակակից ճանապարհ: Ծրագրով տարածքում կապահովվեն նաև ենթակառուցվածքներ. հարակից տնտեսվարողներն անցկացնում են կոյուղատար համակարգ, ճանապարհը կունենա նաև ջրահեռացման համակարգ: