Ալբերտ Բազեյանը կմնա կալանավորված․ կալանքի ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով

Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի կալանավորման ժամկետը երկարացվել է՝ մինչև հունվարի 23-ը։ Այս մասին հայտնել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը՝ նշելով, որ կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել։