Պայթյուն ԱՄՆ-Կանադա սահմանին․ կան զոհեր

ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին հզոր պայթյուն է որոտացել։ Ինչպես հայտնում է ABC News-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին ու ՀԴԲ-ին, միջադեպը տեղի է ունեցել Նիագարայի ջրվեժի վրայով անցնող կամրջի վրա, ինչից հետո այն փակվել է։

Ըստ Նիագարա Ֆոլսի քաղաքապետարանի տվյալների, միջադեպը, որը տեղի է ունեցել կամրջի ամերիկյան հատվածում կապված է մեքենայի հետ։ Դեպքի վայրում ծուխ է նկատվում, վնասվածքներ են արձանագրվել սահմանային անցակետի տարածքում։

Ավելի ուշ Fox News հեռուստաալիքը հայտնել է, որ ՀԴԲ-ն հետաքննում է կամրջի վրա ականապատ մեքենայի պայթյունի միջադեպը։ Այն դիտարկվում է որպես ահաբեկչություն։

Հաղորդվում է, որ մեքենայում գտնվող երկու մարդ զոհվել է, իսկ սահմանապահ ծառայության աշխատակիցներից մեկը՝ վիրավորվել։

Նշվում է նաև, որ մեքենան ԱՄՆ-ից դեպի Կանադա էր գնում։