Իրանը նոր հակահրթիռային համալիր կներկայացնի

Թեհրանը հաջորդ շաբաթ կներկայացնի մինչև 150 կմ հեռահարությամբ նոր «Արման» հակահրթիռային համալիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշտիանին։ Նրա խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։

«Դա հրթիռ է, որը մեծ հնարավորություններ ունի, զինված է օպերատիվ համակարգով, որը մի քանի համակարգերի համադրություն է»,- ասել գեներալը։

Նա հավելել է, որ այս հակահրթիռային համալիրը կարող է թիրախը խոցել մինչև 150 կմ հեռավորությունը և բարձր օպերատիվ արագություն ունի, ուստի հաստատ կարևոր դեր կխաղա երկրում: