Մակրոնն Աբասի հետ քննարկել է Գազայի հատվածի վերջին իրադարձությունները

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի զանգահարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Պաղեստինի նախագահը Մակրոնին ներկայացրել է օկուպացված պաղեստինյան տարածքում, հատկապես Գազայի հատվածում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ ընդգծելով Ֆրանսիայի կողմից Իսրայելի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ դադարեցնելու շարունակական ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ և արագացնելու  Գազայի հատված մարդասիրական օգնության առաքումը, ինչպես նաև դադարեցնել իսրայելական ուժերի և վերաբնակիչների հարձակումները Պաղեստինի ժողովրդի վրա Հորդանան գետի Արևմտյան ափում, ներառյալ Երուսաղեմը:

Միևնույն ժամանակ, Աբասը կրկնել է, որ  Պաղեստինը կտրականապես դեմ է Գազայի հատվածից կամ Արևմտյան ափից, ներառյալ Երուսաղեմից պաղեստինցիների տեղաշարժին, ընդգծելով հրատապ միջամտության անհրաժեշտությունը պաղեստինյան ականազերծման միջոցներն ազատելու հարցում, որոնք գտնվում են Իսրայելի հսկողության տակ: