Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին առանց կառավարության թույլտվության մեկնել է Փարիզ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, առանց կառավարությունից թույլտվություն հայցելու, այցով մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության ֆորումին։ Այս մասին հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Ոչ, Զուրաբիշվիլին կապ չի հաստատել մեզ հետ՝ թույլտվություն ստանալու համար»,-ասել է մամուլի ծառայության աշխատակիցը՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Մինչ այդ, իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության պատգամավոր Իրակլի Չիկովանին կարծիք էր հայտնել, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հակասահմանադրական քայլի է դիմել՝ որոշելով մեկնել Ֆրանսիա՝ մասնակցելու Փարիզի խաղաղության ֆորումին։ Նրա խոսքով՝ պետության ղեկավարն իրավունք չունի առանց կառավարության համաձայնության մեկնել արտերկիր։

