Գնդացրորդ Միքայել Մանուկյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին՝ Հաթերքի դիրքերում

Միքայել Պավելի Մանուկյան (1988-2023). աշխարհազորային:

Ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Զարդախաչ գյուղում: Հայրը` Պավելը, զոհվել է 1993-ին` առաջին արցախյան պատերազմում:

Որպես կամավորական` Միքայելը մասնակցել է 44-օրյա պատերազմին:

Գնդացրորդ Մանուկյանը զոհվել է սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքերում` զինակից ընկերոջն օգնություն ցուցաբերելիս: Ունի չորս անչափահաս դուստր:

Փա՜ռք հերոսին:

«Հայաքվեի» ֆեյսբուքյան էջից