Ստեփան Առաքելյան․ ՊԲ պայմանագրային, սերժանտ․ հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 19-ին՝ Գետավան գյուղում
Ստեփան Առաքելյան (1984-2023). ծնվել է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղում: «Հայաքվե» օրենսդրական նախաձեռնությունը շարունակում է հրապարակել Արցախի հերոս զավակների անունները։
«Պաշտպանության բանակի պայմանագրային սերժանտ էր: Հերոսաբար զոհվել է սեպտեմբերի 19-ին Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում:
Փա՜ռք հերոսին…»,- գրված է «Հայաքվե»-ի ֆեսբուքյան էջում։

