Ոչ մի ազգ չպետք է նավթը մարդասիրական խնդիրներից վեր դասի․ Քերոլայն Քոքս
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քերոլայն Քոքսը X-ի իր միկրոբլոգում կիսվել է jurist.org-ին տված հարցազրույցով, որը վերնագրված է «Բարոնուհի Քերոլայն Քոքսը Լեռնային Ղարաբաղի մասին. «Ոչ մի ազգ չպետք է նավթը մարդասիրական խնդիրներից վեր դասի»։
«Եթե հայերը չկարողանային դուրս գալ Լեռնային Ղարաբաղից, դա կարող էր պոտենցիալ ցեղասպանության վերածվեր և դա խորապես մտահոգիչ է», – ասել է Քոքսը։
Անդրադառնալով Արցախի Հանրապետության լուծարման հայտարարությանը՝ բարոնուհին ասել է. «Թեև Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, նրա հավատարմությունն իր հայկական և քրիստոնեական ավանդույթներին լայնորեն ճանաչվել է, և դարեր շարունակ այնտեղ ապրած հայերի հարկադիր էթնիկ զտումները որակվել են որպես «ռազմական հանցագործություն»: Այս դաժան քաղաքականությունը չպետք է անպատիժ մնա, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

