Իրանի փոխարտգործնախարարը Մոսկվայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի պատվիրակության քաղբյուրոյի անդամի հետ
Իրանի արտաքին գործերի նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին Մոսկվայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկի հետ։ Այս մասին նշվում է Մոսկվայում Իրանի դեսպանատան թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
«Քաղաքական հարցերով փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, որը Մոսկվա է ժամանել իր ռուս գործընկերոջ հրավերով, մտքերի փոխանակման և երկկողմ խորհրդակցությունների համար, հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Աբու Մարզուկի հետ»,- նշել են դիվանագիտական առաքելությունից։

