Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարություննեը «սադրիչ» է անվանել

Ադրբեջանի արտաքին գերատեսչության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարություններին, որ Ֆրանսիան ԼՂ-ում մշակութային ժառանգության արբանյակային լուսանկարների տվյալներով բազա է ձեռք բերել և արձանագրել, որ  նմուշներն աղավաղված վիճակում են։

«Մենք հորդորում ենք Ռիմա Աբդուլ Մալակին զերծ մնալ սադրիչ հայտարարություններից. Ադրբեջանի մշակութային ժառանգությունը, անկախ նրա ծագումից՝ լինի աշխարհիկ, թե կրոնական, արտացոլում է Ադրբեջանի ժողովրդի մշակութային բազմազանությունը, որը մենք գնահատում և պաշտպանում ենք»,-հայտարարել է նա։