Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի պատճառով. ԱԺ նախագահ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա ադրբեջանական կողմի պատճառով:

«Մեր կողմից նման հայտարարություն չկա, ենթադրում եմ, որ դա ադրբեջանական կողմից է», – լրագրողների հետ զրույցում ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը կարծում է, թե պետք չի ասել, որ Հայաստանը որևէ այլ տեղ չի քննարկելու խաղաղության գործընթացը:

«Դա սխալ կլինի, որովհետև, եթե չքննարկես տարածաշրջանի անվտանգությունը տարածաշրջանի երկրների հետ, հո չե՞նք գնալու ասիական երկրների հետ քննարկենք մեր տարածաշրջանը», – ասաց նա:

Սիմոնյանը «3+3»-ը համարում է սկսնակ ֆորմատ ու գնահատականներ դեռ չի տա:

Հիշեցնենք, որ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ  հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա: