20-ից ավելի զինվորականներ են վիրավորվել ամերիկյան բազաների վրա ԱԹՍ-ների հարձակումներից․ NBC
Երկու տասնյակից ավելի ամերիկացի զինծառայողներ են վիրավորվել Իրաքում և Սիրիայում ամերիկյան բազաների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից, գրում է NBC News-ը։
«Անօդաչու թռչող սարքերից մեկը խոցվել է։ Վիրավոր անձնակազմը վերադարձել է ծառայության, ոչ մի ռազմական օբյեկտ չի տուժել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը նշել է, որ ԱՄՆ-ի կոալիցիայի ուժերը անցած շաբաթվա ընթացքում առնվազն 10 անգամ հարձակման են ենթարկվել։
Ըստ Պենտագոնի՝ հարձակումներն իրականացնող խմբավորումներին աջակցում է Իրանը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը:

