Հնդկաստանում ՀՀ նորանշանակ դեսպանը քննարկումներ է ունեցել

Հոկտեմբերի 12-ին Հնդկաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ արարողակարգի պետ Անշուման Գորին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այդ մասին հայտնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից․

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչպես նաեւ քննարկվել են երկկողմ եւ բազմակողմ ոլորտներում քաղաքական երկխոսության ակտիվացման, կառավարությունների միջեւ համագործակցության խորացման, առեւտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու մի շարք հարցեր։