ՀԱՄԱՍ-ին աջակցող երկրները

Այսօր ավաղ առավոտյան ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի առաջնորդ Մոհամեդ Դեյֆը հայտարարել է, որ զինված խմբավորումը ռազմական գործողություն է սկսել Իսրայելի դեմ։ Որ երկրներն են աջակցություն հայտնել պաղեստինցիներին․ իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանը գրել է․

  1. Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական գեներալ Ռահիմ Սաֆավի. «Մենք աջակցում ենք «ալ-Աքսա ջրհեղեղ» գործողությանը, որով արժե հպարտանալ, և շնորհավորում ենք պաղեստինցի մարտիկներին այդ գործողության մեկնարկի կապակցությամբ»։
  2. Կատարի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելը լիովին պատասխանատու է բռնության շարունակական սրման համար:
  3. Օմանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ շարունակվող էսկալացիան պաղեստինյան տարածքների շարունակական իսրայելական օկուպացիայի և շարունակական հարձակումների արդյունքն է։
  4. Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի էջում պաստառ է տեղադրվել՝ հաջակցություն գործողության։